Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարկերի և ավանդների գործառնական մասնագետ

Byblos Bank Armenia CJSC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
22.05.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

  • Պատրաստել մանրածախ վարկերի պայմանագրերը, ծրագիր մուտքագրել գործարքները,
  • Նորացնել ավանդային պայմանագրերը,
  • Իրականացնել անկանխիկ գործարքները,
  • Վերահսկել վճարումների գրաֆիկները եւ տոկոսավճարները,
  • Վարել ներքին նամակագրություն այլ ստորաբաժանումների հետ,
  • Իրականացնել մասնաճյուղի գործառնությունների փաստաթղթերի խմբավորումը և պահպանումը,
  • Վերահսկել առևտրի ֆինանսավորման և երաշխավորագրերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, նաև կոորդինացնել վարկային նամակների, երաշխիքների և առևտրային վարկերի պահանջների ձևակերպումն ու պահպանումը,
  • Մուտքագրել և ավարտել հաշիվների բացման և փակման գործընթացները, ինչպես նաև ապահովել դրանց պատշաճ փաստաթղթավորումը:

Պահանջներ

  • Աշխատանքն արդյունավետ կազմակերպելու ունակություն,
  • Բանկային գործառնությունները և համապատասխան քաղաքականությունները և ընթացակարգերը հասկանալու կարողություն,
  • Վարկի յուրաքանչյուր տեսակի պայմանները հասկանալու և ներկայացնելու կարողություն,
  • Հաղորդակցման ունակություններ,
  • Թիմային աշխատանքի ունակություններ,
  • Բարձրագույն կրթություն,
  • Բանկային փորձը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Անգլերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office-ի լավ իմացություն,
  • AS-Bank ծրագրի իմացությունը նախընտրելի է:

Հավելյալ նշումներ

Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, խնդրում ենք անցնել ներքոնշյալ հղմամբ և հետևել դիմելու ընթացակարգին: Հարցազրույցի կհրավիրվեն կենսագրության հիման վրա ընտրված թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
18/3 Amiryan Street, Area 0002, Yerevan, Armenia
Byblos Bank was the first Lebanese bank to operate in Armenia and is mainly focused on commercial and retail activities. Bank's activity is supervised by the Central Bank of Armenia.
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում