Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարկային մասնագետ (Երևանի մասնաճյուղերի համար)

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 20.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում

Նկարագրություն

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է վարկային մասնագետ սկսնակ /Երևանի մասնաճյուղերի համար/ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Մարքեթինգի իրականացում` նոր հաճախորդների ներգրավելու նպատակով,
  • Պոտենցիալ հաճախորդների բացահայտում և բազաների թարմացում,
  • Հաճախորդների կարիքների բացահայտում և մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
  • Վարկերի տրամադրում և պլանային ցուցանիշների կատարում,
  • Վարկառուի գործունեության վերլուծություն և վարկունակության գնահատում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան եզրակացության պատրաստում,
  • Վարկային հայտի ներկայացում լիազոր մարմնի քննարկմանը,
  • Վարկի տրամադրում և սպասարկում,
  • Վարկային պորտֆելի վերահսկում, կառավարում և ընթացիկ մոնիթորինգների իրականացում,
  • Աշխատանքային գործունեությունից բխող այլ աշխատանքների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/,
  • Ցանկալի է 6 ամսվա աշխատանքային փորձ` ֆինանսաբանկային ոլորտում,
  • Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց), ռուսերեն լեզվի տիրապետում` հաշվետվությունների կազմման և հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ),
  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office) հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն։

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջներին համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում