Վարկային մասնագետ (Արտաշատ մասնաճյուղ)
ՄԿ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ
Նկարագրություն
«ՄԿ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն փնտրում է վարկային մասնագետի՝ բիզնես հաճախորդների ներգրավման, սպասարկման և վարկավորման համար։ Մասնագետը կիրականացնի հաճախորդների բիզնեսի և ֆինանսական վերլուծություն, կգնահատի ռիսկերը և կնպաստի որակյալ վարկային պորտֆելի ձևավորմանը։
Պարտականություններ
- Ներգրավել հաճախորդներ (այցելել բիզնեսի գործունեության վայրեր, կատարել հեռախոսազանգեր և այլն)
- Իրականացնել բիզնես հաճախորդների ընթացիկ սպասարկում
- Իրականացնել հաճախորդների բիզնես վերլուծություն, գնահատել ֆինանսական և սոցիալական իրավիճակը,
- Գնահատել գործարքի ռիսկերը և ներկայացնել Վարկային Կոմիտե
- Ձևավորել որակյալ վարկային պորտֆել,
- Կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում պարտադիր չէ
- Հաղորդակցվելու, բանակցելու հմտություններ
- Արագ և արդյունավետ աշխատելու ունակություն
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
- Թիմում աշխատելու և կազմակերպչական ունակություններ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 08.12.2026թ.:
Շնորհակալություն:
«ՄԿ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 22.06.2018թ-ին: Կազմակերպության առաքելությունն է օժանդակել Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը՝ տրամադրելով որակյալ ֆինանսական ծառայություններ: «ՄԿ Կրեդիտ»-ը «MK Global Kapital» բազմազգ ընկերությունների խմբի մաս է:
«MK Global Kapital»-ը ներդրումներ է իրականացնում տնտեսության ռեալ հատվածում իր Լյուքսեմբուրգի արժեթղթային հիմնադրամի՝ Alternative-ի միջոցով։
Արժեթղթային հիմնադրամը ներդրումներ է կատարում իր ընկերությունների պորտֆելում, ինչպիսին է «ՄԿ Կրեդիտ»-ը, որը միկրովարկավորում և միկրո լիզինգ է տրամադրում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միկրո և փոքր բիզնեսներին: