Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարկային մասնագետ

ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
13.04.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մելլաթ բանկ»ՓԲԸ -ն աշխատանքի է հրավիրում վարկային մասնագետի հետևյալ նախապայմաններով։

Պարտականություններ

  • Հայտերի ուսումնասիրություն և վարկունակության գնահատում,
  • Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • Հաճախորդների վարկավորման ընթացքի սպասարկում վարկային հարցերով։

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի ,ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
  • Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • Վերլուծական ճկուն միտք,
  • Հաշվապահական գիտելիքներ և հաշվետվությունների վերլուծության իմացություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, պարսկերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:00-17:30։

Ընկերության մասին
address
Հասցե
Ք. Երևան, Չարենցի 19
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060388888

“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում