Վաֆլե գլանակի հաստոցի մասնագետ, օպերատոր
Դարոյնք ՍՊԸ
Նկարագրություն
Դարոյնք ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաֆլե գլանակի հաստոցի մասնագետ, օպերատորի:
Պարտականություններ
- Վաֆլե գլանակի հաստոցի կառավարում և անխափան աշխատանքի ապահովում,
- Հումքի ճիշտ տեղադրում և հաստոցի միջոցով արտադրանքի ձևավորում,
- Արտադրանքի որակի մշտակման վերահսկում՝ համապատասխան տեխնոլոգիայի,
- Սարքավորումների կանոնավոր մաքրում և սպասարկման կանոնների պահպանում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է,
- Տեխնիկական գիտելիքներ՝ հաստոցի ճիշտ գործարկման և խափանումների կանխման համար,
- Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքներին,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 099-56-79-26 Տիգրան:
Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 27 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։