Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքների մենեջեր (Sales Manager)

CARLEASE

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
12.08.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու և նպատակասլաց վաճառքների մենեջերի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի ընկերության ծառայությունների վաճառքի աճին։

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների որոնում և ներգրավում
  • Գործարար հանդիպումների կազմակերպում և անցկացում
  • Երկարաժամկետ վարձակալության ծառայությունների ներկայացում և վաճառք
  • Առևտրային առաջարկների պատրաստում և ներկայացում
  • Հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության պահպանում
  • Վաճառքների ամբողջ գործընթացի համակարգում՝ առաջին կապից մինչև գործարքի ավարտ
  • Շուկայի ուսումնասիրություն և մրցակիցների վերլուծություն
  • Վաճառքի պլանների իրականացում և հաշվետվությունների պատրաստում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտներում)
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում
  • B2B վաճառքների փորձը կդիտվի որպես առավելություն
  • Բանակցություններ վարելու և ներկայացնելու գերազանց հմտություններ
  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գրագիտություն (MS Office)
  • Արդյունքներին միտված, նախաձեռնող և պատասխանատու անձնային հատկանիշներ
  • Վարորդական իրավունքի և անձնական ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ
  • Վաճառքից բոնուսային համակարգ
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Կայուն և զարգացող ընկերությունում աշխատանք
  • Ժամանակակից և բարեկամական աշխատանքային միջավայր
  • Անհրաժեշտ ուսուցում և աջակցություն աշխատանքի սկզբնական փուլում

Եթե հետաքրքրված եք և ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամը, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նշելով «Sales Manager» հաստիքը։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում