Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքների բաժնի ղեկավար — BSCOSMO Armenia

BSCOSMO

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-1,000,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
21.08.2026

Վաճառքների բաժնի ղեկավար — BSCOSMO Armenia

BSCOSMO GLOBAL-ը փնտրում է փորձառու և նպատակասլաց Վաճառքների բաժնի ղեկավարի, ով կղեկավարի վաճառքների թիմը, անձամբ կմասնակցի վաճառքներին և կօգնի զարգացնել ընկերության բիզնեսը Հայաստանում։

Պարտականություններ

  • Ղեկավարել և զարգացնել վաճառքների թիմը։
  • Անձամբ իրականացնել վաճառքներ, ներգրավել նոր հաճախորդներ և ռազմավարական գործընկերներ։
  • Ապահովել վաճառքների ամսական և տարեկան պլանների իրականացումը։
  • Ընտրել, վերապատրաստել և մոտիվացնել վաճառքի մասնագետներին։
  • Վերահսկել CRM համակարգը և վաճառքների արդյունավետությունը։
  • Վարել բանակցություններ կորպորատիվ հաճախորդների և գործընկերների հետ։
  • Զարգացնել BSCOSMO-ի բոլոր ծառայությունների, անդամակցության փաթեթների, միջոցառումների և ծրագրերի վաճառքները։
  • Վերլուծել վաճառքների ցուցանիշները և առաջարկել արդյունավետ զարգացման ռազմավարություններ։

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա փորձ վաճառքների բաժնի կառավարման ոլորտում։
  • B2B վաճառքների հաջողված փորձ։
  • Անձնական վաճառքների և խոշոր գործարքների իրականացման փորձ։
  • Առաջնորդության և թիմի կառավարման հմտություններ։
  • Արդյունքին միտված մտածելակերպ։
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։

💰 Աշխատավարձ՝ 400,000 – 1,000,000 դրամ (ֆիքսված աշխատավարձ + բոնուսներ՝ ըստ արդյունքների)։

📩 Եթե պատրաստ եք ոչ միայն ղեկավարել թիմը, այլև անձամբ վաճառել, զարգացնել նոր բիզնես հնարավորություններ և նպաստել BSCOSMO GLOBAL-ի աճին, ապա միացե՛ք մեր թիմին։

BSCOSMO — Միասին կառուցում ենք բիզնեսի ապագան։

Ընկերության մասին
address
Հասցե
Մհեր Մկրտչյան փողոց 8
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 93 406096

BSCOSMO ընկերությունը հանդես է գալիս հետևյալ ուղղություններով.

BSCOSMO HUB ակումբ, որը ստեղծվել է բիզնեսները միավորելու համար։ Այստեղ դուք կսկսեք հեշտությամբ վարել ֆինանսական հաշվառում, կսկսեք մտածել մի քանի տարի առաջ և կդադարեք վազել ակնթարթային թրենդների հետևից։


BSCOSMO MARKET ընկերությունը արդեն իսկ ճանաչում ունեցող օնլայն հարթակ է, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն են ստանում ունենալ իրենց բիզնեսի մասնաճյուղը մեր օնլայն մոլլում, ստեղծել սեփական ճկուն բոնուսային համակարգը, որն էլ նպաստում է հաճախորդների զգալի ավելացմանը և ապահովում է վաճառքների աճ ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Stock units
Ընկերության բաժնետոմսեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում