Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքների աջակության մասնագետ

Premium Machinery Armenia

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
25.06.2026

Նկարագրություն

«Պրեմիում Մաշիների Էյ Էմ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Վաճառքների աջակության մասնագետի, ավտոմոբիլային ոլորտում թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Պարտականություններ

  • Առաջարկների պատրաստում՝ կոմերցիոն առաջարկների ստեղծում և ձևավորում՝ հաշվի առնելով լիզինգի, մարքեթինգի և վաճառքի բաժինների պահանջները։
  • Հայտերի ուղարկում՝ փաստաթղթերի պատրաստում և ուղարկում լիզինգային ընկերություններին, դրանց կարգավիճակի վերահսկում։
  • Հաճախորդների աջակցություն՝ լիզինգի գործընթացի և առաջարկների վերաբերյալ հաճախորդների հարցերին պատասխանել։
  • Պատվերների մշակում՝ աջակցություն պատվերների մշակման գործընթացում և հաճախորդների հետ հաղորդակցություն՝ մանրամասների ճշտման նպատակով։
  • Փաստաթղթաշրջանառություն՝ վաճառքների հաշվառում, հաշվետվությունների կազմում, հաճախորդների բազաների թարմացում, պայմանագրերի պատրաստում։
  • Հաշվետվությունների ձևաչափում՝ հստակ և կառուցվածքային հաշվետվությունների ստեղծում՝ հեշտ ընկալման համար։
  • Կարգավիճակների թարմացում՝ առաջարկների ընթացիկ կարգավիճակի նշում (սպասման մեջ, համաձայնեցված, մերժված և այլն)։
  • Հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը սահմանված ժամկետներում՝ անհրաժեշտության դեպքում հավելելով մեկնաբանություններ կամ առաջարկություններ։
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ առաջադրանքներ

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • վաճառքների կամ ադմինիստրատիվ աշխատանքային փորձ (ցանկալի է)
  • MS Office-ի լավ իմացություն
  • հաղորդակցման և գրավոր խոսքի լավ հմտություններ
  • Կազմակերպվածություն և մանրամասների նկատմամբ ուշադրություն
  • CRM համակարգերի հետ աշխատելու հմտություն (ցանկալի է)
  • ռուսերենի պարտադիր իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է)
  • սթրեսակայունություն և բազմաբնույթ առաջադրանքների կառավարում

Հավելյալ նշումներ

Երկուշաբթի-ուրբաթ՝ 9։30-18։30

Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, 0072, 101/1 Artashat Highway
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
060697777

«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:

Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։

PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում