Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խորհրդատու

«Նոր Տուն» խանութների ցանց

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
28.10.2026

Նկարագրություն

«Նոր Տուն» խանութ-սրահների ցանցը ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուների։

Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք հաճախորդների սպասարկման բարձր մշակույթ, հետաքրքրված եք վաճառքի ոլորտով և ձգտում եք մասնագիտական զարգացման, ապա հրավիրում ենք միանալու մեր թիմին։

Աշխատանքային պարտականություններ

  • Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում և ապրանքների ընտրության հարցում աջակցություն։
  • Խանութ-սրահում ներկայացված ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
  • Գործող զեղչերի, ակցիաների և հատուկ առաջարկների ներկայացում հաճախորդներին։
  • Վաճառքի խթանման գործընթացներին մասնակցություն՝ ներառյալ գովազդվող ապրանքների ներկայացումը։
  • Ապրանքների պահանջվող քանակի առկայության վերահսկում։
  • Ապրանքների ընդունման գործընթացին մասնակցություն։
  • Ապրանքների վաճառքի նախապատրաստում՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում և տեղադրում։
  • Ապրանքների ճիշտ դասավորվածության և գնապիտակների առկայության ու ճիշտ տեղադրման վերահսկում։
  • Ընկերության կողմից կազմակերպվող մասնագիտական դասընթացներին, սեմինարներին և թրեյնինգներին մասնակցություն։

Թեկնածուին ներկայացվող պահանջներ

  • Սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ։
  • Բարձր հաղորդակցման և հաճախորդների հետ արդյունավետ շփման հմտություններ։
  • Բարձրագույն կամ միջին - մասնագիտական կրթություն։
  • Պատասխանատվություն, նպատակասլացություն և նախաձեռնողականություն։
  • Թիմում աշխատելու կարողություն։
  • Նոր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն։

Մեր առաջարկը

  • Մրցակցային աշխատավարձ և բոնուսային համակարգ

  • Անվճար մասնագիտական դասընթացներ, սեմինարներ և թրեյնինգներ

  • Գործուղումների հնարավորություն արտերկրում

  • Միջազգային փորձի, նոր գիտելիքների և մասնագիտական հմտությունների ձեռքբերման հնարավորություն

  • Կարիերայի զարգացման և մասնագիտական առաջխաղացման հեռանկար

  • Աջակցող և դինամիկ աշխատանքային միջավայր

  • Թիմային և կորպորատիվ բացառիկ միջոցառումներ

  • Նվերներ, բոնուսներ և հատուկ խրախուսական ծրագրեր

  • Հատուկ զեղչային փաթեթներ «Նոր Տուն» ընկերության աշխատակիցների համար

Դարձեք «Նոր Տուն» թիմի մասը

Եթե պատրաստ եք զարգանալ, ձեռք բերել նոր գիտելիքներ, կատարելագործել Ձեր մասնագիտական հմտությունները և կառուցել կարիերա վաճառքի ոլորտում, սպասում ենք Ձեր դիմումին։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Արշակունյաց պողոտա, 57/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
011777000

Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 700 հոգուց: Ընկերությունը համարվում է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը։

Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ ընկերությունը 2009 թ.-ին ստանձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ՝ 16-63 մմ արտաքին տրամագծով: Հաշվի առնելով ժամանակի պահանջները և հաճախորդների բարձր գնահատականը՝ 2012թ. փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը:

KALDO ապրանքանիշը 2010թ.-ին արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին:

Արդեն 2020թ. KALDO ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, իսկ վաճառված խողովակների ծավալը գերազանցում է 30,000,000 մետրը։

«Նոր Տունը» լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ:

«Նոր Տունը» հանդիսանում է FONDITAL, SQUIRREL, COTTO, STN, Visage, Cersanit, Palitra, FIPAR, ZAMBAITI PARATI, HALCON CERAMICS, ARGENTA, Classen և մի շարք այլ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:

Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Ընկերության հիմնական նպատակներն են՝

* շուկայի համալրումը որակյալ և մրցունակ արտադրանքով,
* մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դրանց՝ համաշխարհային ստանդարտներին հասցնելու ձգտումը,
* սպասարկման կենտրոնի կողմից համակարգերի պրոֆեսիոնալ նախագծման, մոնտաժման և սպասարկման ապահովումը:

«Նոր Տուն» խանութների ցանցը, կարևորելով իր կողմից առաջարկվող ապրանքների որակը, նաև մեծ ուշադրություն է դարձնում երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմանը:

2005թ.-ից սկսած գործում է նաև «Նոր Տուն» լիցենզավորված սպասարկման կենտրոնը (ՀՀ Քաղաքաշինության Նախարարություն, լիցենզիա N 15031 և 15032), որն իրականացնում է ջեռուցման և հովացման համակարգերի նախագծման, նախնական հաշվարկման և մոնտաժման աշխատանքներ, որոնք կատարվում են բարձրակարգ մասնագետների կողմից և ամբողջությամբ ընկերության կողմից ներկրվող որակյալ ապրանքներով: Առաջարկում ենք շինությունների անհատական և կենտրոնացված ջեռուցման, հովացման և ջրամատակարարման ամբողջական համակարգերի նախագծում և տեղադրում:

Սպասարկման կենտրոնի մասնագետները կառաջարկեն Ձեր բնակարանին համապատասխան օպտիմալ և յուրօրինակ լուծումներ: Աշխատանքները իրականացվում են ամենասեղմ ժամկետներում, քանի որ մենք թանկ ենք գնահատում պատվիրատուի ժամանակը, իսկ մոնտաժման բոլոր աշխատանքների համար կատարվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում