Վաճառքի խորհրդատու (Ինժեներական համակարգեր)
Պասկալ
Նկարագրություն
«Պասկալ» խանութ-սրահն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու Վաճառքի խորհրդատուի՝ ինժեներական համակարգերի (ջեռուցում, օդափոխություն, ջրամատակարարում, պոմպային սարքավորումներ) վաճառքը կազմակերպելու և հաճախորդներին պրոֆեսիոնալ խորհրդատվություն տրամադրելու համար։
Պարտականություններ
-
Խանութ-սրահի այցելուներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն ինժեներական սարքավորումների և համակարգերի վերաբերյալ։
-
Աջակցել հաճախորդներին ապրանքատեսականու (պոմպեր, ջեռուցման և օդափոխության համակարգեր, ցանցային աքսեսուարներ) ճիշտ ընտրության հարցում։
-
Իրականացնել վաճառքի գործընթացը՝ սկսած պատվերի ընդունումից մինչև ձևակերպում։
-
Վարել բանակցություններ B2B և B2C հաճախորդների, տեղադրող-մասնագետների (վարպետների) և ինժեներների հետ։
-
Հետևել խանութում ապրանքների առկայությանը, ցուցադրությանը (merchandising) և գնապիտակների ճշգրտությանը։
Պահանջներ
-
Աշխատանքային փորձ ինժեներական համակարգերի/սարքավորումների խանութում (պարտադիր)։
-
Ջեռուցման, ջրամատակարարման, օդափոխության կամ հարակից տեխնիկական ոլորտների ապրանքատեսականու լավ իմացություն։
-
Գնորդների հետ շփվելու, համոզելու և գրագետ հաղորդակցվելու բարձր հմտություններ։
-
Տեխնիկական փաստաթղթերի և պարզ գծագրերի հետ որոշակի աշխատանքային փորձը կիտվի որպես առավելություն։
-
Հայերենի գրագետ իմացություն (ռուսերենի իմացությունը ցանկալի է)։
Հավելյալ նշումներ
Առաջարկվող պայմաններ․
-
Մրցունակ աշխատավարձ (ֆիքսված + բոնուսներ վաճառքներից)։
-
Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն։
-
Կայուն աշխատանք բարեհամբույր և պրոֆեսիոնալ թիմում։