Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

«ՄԵՐԻ» խանութների ցանց

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
03.11.2026

Հայաստանի առաջատար և մասնագիտացված «ՄԵՐԻ» խանութ-սրահների ցանցը, ներկայացնելով աշխարհահռչակ լյուքս դասի օծանելիքի, կոսմետիկայի և խնամքի միջոցների բրենդներ, այդ թվում՝ CHANEL, TOM FORD, Estée Lauder, Lancôme, Yves Saint Laurent, Giorgio Armani և այլ միջազգային բրենդեր, ընդլայնում է իր թիմը և հրավիրում աշխատանքի՝

«ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ»

Եթե գեղեցկությունը Ձեզ համար պարզապես մասնագիտություն չէ,
իսկ ոճը, նրբաճաշակությունն ու բարձրակարգ սպասարկումը Ձեր արժեքներն են,
ապա «ՄԵՐԻ»-ի աշխարհը կարող է լինել Ձեր հաջորդ մասնագիտական քայլը։

ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ

  • 200 000 – ից մինչև 300 000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձ
  • Պրեմիում դասի մասնագիտական ուսուցում և թրեյնինգներ՝ միջազգային հեղինակություն ունեցող պարֆյումերիայի, կոսմետիկայի և խնամքի միջոցների աշխարահչակ ապրանքանիշերի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում և արտերկրում
  • Գործուղումների հնարավորություն արտերկրում
  • Միջազգային փորձի, նոր գիտելիքների և մասնագիտական հմտությունների ձեռքբերման հնարավորություն
  • Կարիերայի զարգացման և մասնագիտական առաջխաղացման հեռանկար
  • Նրբաճաշակ, ոճային և ոգեշնչող աշխատանքային միջավայր
  • Թիմային և կորպորատիվ բացառիկ միջոցառումներ
  • Նվերներ, բոնուսներ և հատուկ խրախուսական ծրագրեր

ՈՒՄ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

  • Ներկայանալի, խնամված և ոճային մասնագետների
  • Բարձր հաղորդակցման և սպասարկման մշակույթ ունեցող անձանց
  • Պատասխանատու, նպատակասլաց և նախաձեռնող անհատների
  • Պարֆումերիայի, կոսմետիկայի և խնամքի միջոցների նկատմամբ հետաքրքրություն ունեցող մարդկանց
  • Վաճառքի բնագավառում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Ամբողջ դրույքով աշխատելու պատրաստ թեկնածուների

Այստեղ վաճառքը պարզապես աշխատանք չէ։

Այն արվեստ է՝ ճանաչել հաճախորդին, զգալ նրա անհատական նախասիրությունները և ստեղծել բացառիկ փորձ։

Քո ոճը։ Քո զարգացումը։ Քո կարիերան։

Քո տեղը՝ «ՄԵՐԻ»-ի աշխարհում։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Արշակունյաց 57/2, 0026
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
011777000

«ՄԵՐԻ» օծանելիքի խանութների ցանցը սկսեց իր ուրույն տեղը զբաղեցնել Երևանում սկսած 1996թ.-ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ-ում առաջին օծանելիքի խանութ-սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ-սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ-սրահները թվով ութն են:

Այս տարիների ընթացքում «ՄԵՐԻ» խանութների ցանցը մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի:

«ՄԵՐԻ» խանութների ցանցը լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, Boucheron, Jimmy Choo, Karl Lagerfeld, Coach և այլն:

Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում