Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խորհրդատու

«ՄԵՐԻ» խանութների ցանց

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
03.10.2026

Նկարագրություն

«ՄԵՐԻ» բրենդային պարֆումերիայի խանութ-սրահների ցանցը փնտրում է ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցակցային աշխատավարձ + բոնուսներ/նվերներ
  • Մասնագիտական ուսուցում և թրեյնինգներ
  • Կարիերային աճի հնարավորություն
  • Կորպորատիվ և թիմային միջոցառումներ

Ակնկալում ենք՝

  • Հաճախորդների հետ շփման բարձր մշակույթ
  • Պատասխանատվություն և ճշտապահություն
  • Վաճառքի փորձը ցանկալի է
  • Ամբողջ դրույքով աշխատելու պատրաստակամություն

«ՄԵՐԻ» — ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻ ՄԱՍԸ ԴԱՐՁԻ՛Ր ԴՈՒ

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Արշակունյաց 57/2, 0026
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
011777000

«ՄԵՐԻ» օծանելիքի խանութների ցանցը սկսեց իր ուրույն տեղը զբաղեցնել Երևանում սկսած 1996թ.-ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ-ում առաջին օծանելիքի խանութ-սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ-սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ-սրահները թվով ութն են:

Այս տարիների ընթացքում «ՄԵՐԻ» խանութների ցանցը մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի:

«ՄԵՐԻ» խանութների ցանցը լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, Boucheron, Jimmy Choo, Karl Lagerfeld, Coach և այլն:

Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում