Վաճառքի խորհրդատու
Զեթ Ընդ Էյ
Նկարագրություն
Փնտրում ենք վաճառքի խորհրդատու՝ Լյուքս և պրեմիում դասի բրենդային խանութ-սրահի համար։
Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ և ցանկանում ես աշխատել միջազգային հեղինակավոր բրենդների հետ, ապա մենք սպասում ենք հենց քեզ։
Պարտականություններ
- Ստեղծել բարձրակարգ սպասարկման փորձ յուրաքանչյուր հաճախորդի համար։
- Բացահայտել հաճախորդի կարիքները և առաջարկել լավագույն լուծումները։
- Ներկայացնել ապրանքները՝ ապահովելով վաճառքի բարձր արդյունքներ։
- Հետևել վաճառասրահի կոկիկ, գրավիչ և բրենդային չափանիշներին համապատասխան տեսքին։
- Մասնակցել ապրանքների ընդունման, դասավորման և համալրման գործընթացին։
Պահանջներ
- Գերազանց հաղորդակցման և վաճառքի հմտություններ։
- Բարձր պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Արագ կողմնորոշվելու և դինամիկ միջավայրում աշխատելու ունակություն։
- Սեր նորաձևության և լյուքս բրենդների նկատմամբ։
- Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է
«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։
Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»
Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։
Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք: