Վաճառքի խորհրդատու
The Body Shop
Նկարագրություն
Բրիտանական "The Body Shop" ընկերությունը փնտրում է վաճառքի խորհրդատուների։
Միացի'ր մեզ, եթե դու յուրահատուկ ես․․․
Պարտականություններ
- Հաճախորդներին ցուցադրել և առաջարկել խանութ-սրահում առկա ապրանքները,
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնել գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
- Հետևել գնապիտակների առկայությանը,
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և պահպանել սահմանված ընթացակարգերը։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչի իմացությունը ցանկալի է։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա աշխատանքային շաբաթ, 1 օր հանգիստ, ժամերը` 10։00-16։15 և 15։45-22։00,
- Տրեկան 24 օր վճարվող արձակուրդ,
- Հիվանդաթերթիկի (бюлетень) փոխհատուցում,
- Առողջության ապահովագրություն,
- Ամենամսյա զեղչեր,
- Բոնուսներ առևտրից,
- Դրական մթնոլորտ։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել CV կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:
Խնդրում ենք նամակում նշել կոնտակտային հեռախոսահամար։