Վաճառքի խորհրդատու
Baldi
Նկարագրություն
Baldi London բրենդային խանութ-սրահը աշխատանքի է հրավիրում ակտիվ, նպատակասլաց և վաճառքի հմտություններին տիրապետող աղջիկների և տղաների` իր կազմում վաճառքի խորհրդատուի թափուր հաստիքը համալրելու համար:
Պարտականություններ
- Հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվության, մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
- Սրահում ապրանքների ժամանակին համալրման և ճիշտ դասավորվածության ապահովում,
- Վաճառքի իրականացում։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է),
- Հաճախորդների հետ գրագետ, հարգալից և բարեհամբույր հաղորդակցվելու կարողություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացություն (ցանկալի է),
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը:
Մեր պատմությունը
Մեր պատմությունը սկիզբ է առնում Հյուսիսային Իտալիայում, Անտոնիո Նինո Բալդի անունով մի մարդուց և կոշիկների նկատմամբ նրա սիրուց: Գրեթե կես դար նա հրաշքներ էր կերտում իր՝ «Scarpe di Nino» անվանմամբ արհեստանոցում, միշտ պնդելով. «Ոչինչ այնքան Ձեր մասին չի խոսում, որքան լավ կոշիկները, այնպես որ, վստահ եղեք, որ լավն եք կրում»:
2005թ.-ին ոգեշնչվելով իրենց պապից, Նինոյի թոռները հիմնեցին կոշկեղեն արտադրող ընկերություն այն հույսով, որ Նինոյի հանճարը կտարածվի աշխարհով մեկ: Համագործակցելով Լոնդոնյան ներդրումային կազմակերպություններից մեկի հետ «Baldi »-ն իր առաջին քայլերն արեց դեպի նոր շուկա և դեպի աշխարհով մեկ տարածվելուն:
Այսօր «Baldi London»-ը երիտասարդ և ամբիցիաներով լի բրենդ է, որն առաջարկում է նմանը չունեցող գնումների փորձ և, հիրավի, նորգայուն թրենդների նախադեպը չունեցող ընտրություն: Այսօր այն մասնիգատում է նորաձև կոշիկների, աքսեսուարների և հագուստի արտադրության մեջ՝ լավագույն գնային քաղաքականությամբ: Իտալիայի հյուսիսում արմատներ ունեցող «Baldi»-բրենդն այժմ դարձել է նորաձև կոշիկներ արտադրող համաշխարհային բրենդ:
Մեր նպատակը
Այն պարզից էլ պարզ է: Տեսնել մեր հաճախորդների վստահ քայլերն ու ինքնավստահությունը՝ բավարարելով նրանց յուրօրինակ պահանջները: Վաճառելով մեր ապրանքները, մեր նպատակն է դառնալ անբաժանելի մաս յուրաքանչյուրի պահարանում և կենսակերպում:
Մեր փիլիսոփայությունը
Այստեղ՝ «Baldi »-ում՝ մենք հավատում ենք, որ լայն ժպիտը և մեկ զույգ գեղեցիկ կոշիկները կարող են կյանք փոխել: Այդ իսկ պատճառով, մենք մտադրված ենք փոխել մեր հաճախորդների կյանքը գոնե մեկ զույգ լավ կոշիկնեով: Նորաձևությունը փոխվում է, գնումներ կատարելու ձևերը փոխվում են, սակայն հաճախորդին երջանիկ դարձնելու մեր պարտավորությունը մնում է անփոփոխ: