Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խորհրդատու

SAS GROUP

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-170,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
04.07.2025

Նկարագրություն

ՍԱՍ սուպերմարկետին բարձր աշխատավարձով անհրաժեշտ են իգական և արական սեռի վաճառքի խորհրդատուներ:

Պարտականություններ

  • Հաճախորդների բարեհամբույր սպասարկում,
  • Սրահում ապրանքների համալրվածության ապահովում ըստ տեսակների և չափերի,
  • Ընկերության կողմից սահմանված ցուցադրման ստանդարտների համապատասխան ապրանքների դասավորվածության ապահովում,
  • Սրահում առկա թերությունների, հաճախորդների գոհունակության կամ դժգոհության փոխանցում մենեջերին։

Պահանջներ

  • Հաճախորդների հետ շփման և սպասարկման հմտություն,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Պարտադիր կցել առանց ֆիլտրերի նկար։

Հավելյալ նշումներ

Հետաքրքված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականներն՝ կցելով լուսանկար:

Ընկերության մասին

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում