Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խորհրդատու

ՎԳ ՄՈԹՈՐՍ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 12.06.2025
Քաղաք` գ.Փարաքար
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 160,000-300,000
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին

Նկարագրություն

Ավտոմեքենաների վաճառքի խորհրդատուն պատասխանատու է ավտոսրահ եկող հաճախորդներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու, վաճառքի գործընթացը կազմակերպելու և հաճախորդների կարիքներին համապատասխան ավտոմեքենա առաջարկելու համար։ Խորհրդատուն նպաստում է վաճառքի աճին՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում և հաճախորդների գոհունակություն։

Պարտականություններ

  • Հաճախորդներին ողջունել ավտոսրահում և հասկանալ նրանց պահանջները,
  • Տրամադրել մանրամասն տեղեկատվություն ներկայացվող ավտոմեքենաների տեխնիկական հատկությունների, մոդելների, գների և ակցիաների վերաբերյալ,
  • Կազմակերպել թեստ-դրայվեր,
  • Վարել վաճառքի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Հետվաճառքային կապ պահպանել հաճախորդների հետ՝ գոհունակությունը ապահովելու նպատակով,
  • Աջակցել թիմային վաճառքի նպատակների իրականացմանը,
  • Կատարել շուկայի ու մրցակիցների մոնիտորինգ և ներկայացնել առաջարկություններ։

Պահանջներ

  • Կրթություն՝ բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի, մարքեթինգի կամ ավտոմոբիլային ոլորտում
  • Աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (ավտոմեքենաների ոլորտում փորձը ցանկալի է)։​​​​​

Պարտադիր հմտություններ

  • Հաղորդակցման և բանակցման գերազանց հմտություններ,
  • Վաճառքի մեթոդաբանության լավ իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Համակարգչային հմտություններ (MS Office, CRM համակարգեր)։

Ցանկալի հմտություններ

  • Ավտոմեքենաների տեխնիկական կառուցվածքի ընդհանուր իմացություն,
  • Վարորդական իրավունք (B կարգ) և մեքենա վարելու փորձ,
  • Մասնակցություն ավտոսրահների կամ ցուցահանդեսների կազմակերպման մեջ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ ՝ 10:00 – 18:00, շաբաթ՝ 10:00 – 14:00, կիրակի՝ հանգստյան օր։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում