Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խորհրդատու

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 130,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի-խորհրդատուի՝ պարֆումերիայի ոլորտում աշխատելու նպատակով (Loreal, Maybelline NY և այլ ճանաչված բրենդներ)։

Աշխատաժամերը՝ 12:00 - 20:00։

Պարտականություններ

  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում,
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
  • Հետևել ապրանքների գնապիտակների առկայությանը և դրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Իրականացնել ապրանքների մերչենդայզինգ ,մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին։

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 57/16, Երևան, Հայաստանի Հանրապետություն
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
011777000

Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում