Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խորհրդատու

Wip-Work in Progress

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
11.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Wip-work in progress կազմակերպության գործընկեր VENGE Engineering ընկերությունն իր նորաբաց սրահի համար փնտրում է վաճառքի խորհրդատու, ով պատասխանատու է լինելու վաճառասրահում հաճախորդների սպասարկման և խորհրդատվության համար։

Պարտականություններ

  • Հետևել վաճառասրահում ապրանքների դասավորվածությանը և սրահի արտաքին տեսքին
  • Տրամադրել հաճախորդներին խորհրդատվություն ապրանքատեսականու վերաբերյալ
  • Իրականացնել վաճառասրահ այցելած հաճախորդների սպասարկման ամբողջական ցիկլը
  • Ներկայացնել ապրանքները և դրանց տեխնիկական բնութագրերը
  • Կազմել և մշակել գնառաջարկներ՝ ներառելով ապրանքների տեխնիկական բնութագրերը
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և իրականացնել վաճառք
  • Գրանցել հաճախորդների առաջարկները և ներկայացնել տվյալները համապատասխան բաժին

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
  • Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ

Հավելյալ նշումներ

Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ. հասցեին, նամակի առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (Վաճառքի խորհրդատու):

Ընկերության մասին

Կազմակերպությունը շուրջ 20 տարի գործունեություն է ծավալում ինժեներական շինարարության ոլորտում:

Գործունեության հիմնական ոլորտներն են՝

  • Ինժեներական համակարգերի նախագծում,
  • Ինժեներական համակարգերի մոնտաժ,
  • Ինժեներական համակարգերի սպասարկում,
  • Օդափոխության և օդի լավորակման սարքավորումների վաճառք, սպասարկում և վերանորոգում,
  • Օդատարների, մետաղական դետալերի և ցանցային էլեմենտների արտադրություն:

Հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող Daikin և VTS ապրանքանիշերի դիստրիբյուտերը, նաև՝ ABB, VKT ապրանքանիշերի պաշտոնական գործարքառուն:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք

Ընկերությունը ՄՌԿ խորհրդատվական ընկերություն է, որ օգնում է կազմակերպություններին մինիմալ ռեսուրսներով հասնել մաքսիմալ արդյունքների։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում