
Վաճառքի խորհրդատու
ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ
Նկարագրություն
Պահանջվում է Վաճառքի Խորհրդատու՝ ԱԿԳ դեղատանն աշխատելու համար:
Պարտականություններ
- Դեղատանն առկա կոսմետիկայի վաճառքի ապահովում
- Հաճախորդների սպասարկում
- Անհրաժեշտության դեպքում խորհրդատվության տրամադրում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է:
- Թիմում աշխատելու ունակություն։
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է:
- Համակարգչի իմացությունը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
- Առողջության ապահովագրություն,
- Շաբաթական 1 հանգստյան օր,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Բոնուսներ առևտրից,
- Սուրճի, թեյի հյուրասիրություն
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
Ողջույն հարգելի թեկնածու։Ուրախ ենք, որ Ձեզ հետաքրքրել է մեր մասին տեղեկատվությունը և այս էջում Դուք կգտնեք մեր՝ օրեցօր աճող և զարգացող ցանցի մասին հակիրճ տեղեկություն։
«ԱԿԳ Ավելին Քան Դեղատուն» ցանցի առաջին մասնաճյուղը բացվել է 2018 թվականին և հենց այդ ժամանակվանից մինչև այսօր մեր թիմը ջանք չի խնայում այս կարևորագույն ոլորտում դրական փոփոխություններ կատարելու համար (աշխատավարձից մինչև աշխատակցի իրավունքների պահպանում)։ Մեր մասնաճյուղերը դեռևս տեղակայված են միայն Երևան քաղաքի տարածքում և ինչպես պարզ է դառնում մեր անունից՝ մեր ցանցում Դուք կգտնեք ոչ միայն դեղորայք, այլև խնամքի բարձրակարգ միջոցներ,դերմոկոսմետիկա, մանկական սնունդ, այլ կերպ ասած՝ ավելին քան կարող եք պատկերացնել։