Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խմբի ղեկավար (թիմլիդեր) / վաճառքի տնօրեն

Սկարլետ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
12.11.2026

Նկարագրություն

Սկարլետ ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի՝ վաճառքի խմբի ղեկավարի և վաճառքի տնօրեն:

Պարտականություններ

  • Վաճառքի թիմի կառավարում, ամենօրյա աշխատանքների վերահսկողություն և աջակցության ցուցաբերում,
  • Բանակցությունների վարում, գործարքների կնքում, պայմանավորվածությունների ձեռքբերում և ամրապնդում,
  • Վաճառքի թիմի աշխատակիցների ընտրության գործընթացին մասնակցություն և վաճառքի հմտությունների ուսուցում,
  • Վաճառքի ծավալների ավելացմանը և թիմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում,
  • Վաճառքի արդյուքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Ֆունկցիոնալ պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Սեռը`արական, իգական,
  • Ցանկալի է՝ մասնագիտական համապատասխան կրթությամբ,
  • Վաճառքի մենեջերի աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Գրագետ, կիրթ խոսելու ունակություն,
  • Կիրթ պահվածք։

Պահանջվող հատկությունները

  • Համապատասխան աշխատանքային փորձ և վաճառքի հմտություննեի գերազանց տիրապետում,
  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքների և հատկապես MS Excel ծրագրի տիրապետում,
  • Թիմի հետ աշխատելու և կառավարելու հմտություններ, ինչպես նաև վաճառքի հմտությունների ուսուցման և ուղղորդման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և բանակցելու գերազանց հմտություններ,
  • B,C կարգի վարորդական իրավունքի առկայություն:
  • Սեփական մեքենայի առկայություն:

Հավելյալ նշումներ

Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք։

Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան, Արարատյան 90/8ա
address
Աշխատակիցների քանակ
1-15

Սկարլետ ՍՊԸ-ն հանդիսանում է դպրոցական տետրերի արտադրությամբ զբաղվող ամենամեծ կազմակերպությունը հայկական շուկայում: Կազմակերպությունը գործում է սկսած 1998թ.-ից: Այն ունի նաև պոլիէթիլենային տոպրակների, անձեռոցիկի և ինքնակպչուն ժապավենի արտադրություն: Լինելով բարեխիղճ և իր հաճախորդին հավատարիմ կազմակերպություն՝ այն աճել և իր ուրույն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում