
Վաճառքի խմբի ղեկավար (թիմլիդեր)
Սկարլետ ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
12.06.2025
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Նկարագրություն
Սկարլետ ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի՝ Վաճառքի խմբի ղեկավարի
Պարտականություններ
- Վաճառքի թիմի կառավարում, ամենօրյա աշխատանքների վերահսկողություն և աջակցության ցուցաբերում,
- Բանակցությունների վարում, գործարքների կնքում, պայմանավորվածությունների ձեռքբերում և ամրապնդում,
- Վաճառքի թիմի աշխատակիցների ընտրության գործընթացին մասնակցություն և վաճառքի հմտությունների ուսուցում,
- Վաճառքի ծավալների ավելացմանը և թիմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում,
- Վաճառքի արդյուքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Ֆունկցիոնալ պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Տարիքը`մինչև 35,
- Սեռը`արական, իգական,
- Ցանկալի է՝ մասնագիտական համապատասխան կրթությամբ,
- Վաճառքի մենեջերի աշխատանքային փորձը ցանկալի է,
- Փնտրվող մասնագետները պետք է ունենան՝ կիրթ խոսելու ունակություն, կիրթ պահվածք։
Պահանջվող հատկություններ
- Համապատասխան աշխատանքային փորձ և վաճառքի հմտություննեի գերազանց տիրապետում,
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքների և հատկապես MS Excel ծրագրի տիրապետում,
- Թիմի հետ աշխատելու և կառավարելու հմտություններ, ինչպես նաև վաճառքի հմտությունների ուսուցման և ուղղորդման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և բանակցելու գերազանց հմտություններ,
- B,C կարգի վարորդական իրավունքի առկայություն:
Հավելյալ նշումներ
Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական։
Ընկերության մասին
Հասցե
Ք.Երևան, Արարատյան 90/8ա
Սկարլետ ՍՊԸ-ն հանդիսանում է դպրոցական տետրերի արտադրությամբ զբաղվող ամենամեծ կազմակերպությունը հայկական շուկայում: Կազմակերպությունը գործում է սկսած 1998թ.-ից: Այն ունի նաև պոլիէթիլենային տոպրակների, անձեռոցիկի և ինքնակպչուն ժապավենի արտադրություն: Լինելով բարեխիղճ և իր հաճախորդին հավատարիմ կազմակերպություն՝ այն աճել և իր ուրույն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում:
Տեսնել ավելին