Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խմբի թիմ լիդեր (բժշկական/էսթետիկ ապրանքներ)

Ս․Ա․Վ․ Գրուպ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Ցանկանու՞մ եք աշխատել հիանալի զարգացող ընկերությունում, որտեղ կարող եք աճել, գումար վաստակել և զարգանալ: Եկե՛ք դա անենք միասին:

Մենք գտնվում ենք ակտիվ աճի փուլում և փնտրում ենք վաճառքի թիմ լիդերի, որը կմիանա մեր թիմին և կօգնի մեզ հասնել նոր բարձունքների:

Ինչ է պետք անել.

  • Մշտապես փնտրել և բացահայտել շուկայի զարգացման և վաճառքի ծավալի նոր ուղիներ,
  • Խթանել արդյունավետ և պրոֆեսիոնալ բիզնես հարաբերություններ բոլոր շահառու կողմերի հետ,
  • Կատարել տարածքի վաճառքի ծավալի կանխատեսումներ և գործունեության վերլուծություն,
  • Վերլուծել տարածքի վաճառքի արդյունքները և առաջարկել անհրաժեշտ գործողությունների պլան,
  • Վերահսկել թիմի շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը,
  • Վերաբաշխել վաճառքի պլանները ըստ շուկայի զարգացման պատասխանատուների և ապահովել դրանց իրականացումը վաճառքի և մարքեթինգային ռազմավարությանը համապատասխան,
  • Մշակել և իրականացնել ամսական, շաբաթական վաճառակետերի այցելությունների պլան` վերլուծելու, գնահատելու և արդյունավետ թիրախներ սահմանելու նպատակով,
  • Գնահատել և վերահսկել տարածքի վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերը

Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Պրեզենտացիոն հմտություն,
  • Սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածություն
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft office, CRM, ՀԾ),
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Վարորդական իրավունք ( B կարգ ) և անձնական մեքենայի առկայություն

Ինչ ենք մենք առաջարկում.

Աշխ. ժամերը՝ 9:00-18:00։

Աշխատավարձը մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցից հետո:

  • Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա
  • Բժշկական ապահովագրություն
  • Սպորտ փաթեթ
  • Վառելիքը և ամորտիզացիան ընկերության կողմից

Մենք ուրախ կլինենք, եթե Դուք դառնաք մեր թիմի մի մասը: Ընկերության հաջողության հիմքը նրա աշխատակիցներն են։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գյուղ Առինջ
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
094370808

"Ս.Ա.Վ" Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ապրանքների ներմուծումն է:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում