Վաճառքի խմբի ղեկավար (թիմ լիդեր)
«Սիս Նատուրալ» ՓԲԸ
Նկարագրություն
Սիս Նատուրալ ՓԲԸ-ի թիմը համալրելու նպատակով աշխատանքի ենք հրավիրում փորձառու վաճառքի թիմի ղեկավարների՝ ընկերության վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման համար:
Պարտականություններ
- Վաճառքների զարգացման խթանման և ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
- Ենթակայության տակ գտնվող աշխատակիցների վերահսկում և ուղղորդում,
- Ամեն կերպ ապրանքանիշի վաճառքի խթանում,
- Իր տարածքի վաճառքի ծավալի կանխատեսումների կատարում և գործունեության վերլուծություն,
- Թիմի` շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման վերահսկում,
- Խանութներում ապրանքների առկայության հետևողականություն և տեսանելիության ապահովում,
- Շուկայի զարգացման պատասխանատուների տարածքների վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերի գնահատում և վերահսկում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
-
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում՝ վաճառքի թիմի ղեկավարի հաստիքով,
-
Բարձրագույն կրթություն,
-
Սեփական ավտոմեքենայի առկայություն (վառելիքը և ամորտիզացիան ընկերությունը տրամադրում է),
- Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
- Թիմը ղեկավարելու ունակություն,
- Հաղորդակցվելու ունակություն,
- Բանակցելու ունակություն,
- Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն ( Microsoft office, Word, Excel)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի առավելությունները՝
- Հեռանկարային աշխատավարձ և կարիերայի աճ,
- Անձնային աճի հնարավորություն,
- Աշխատավարձը մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցի ժամանակ:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը՝ հայերենով։
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում: