Վաճառքի Վերլուծության Բաժնի Ղեկավար
Premier Foods LLC
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
26.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
"Պրեմիեր Ֆուդս" ՍՊԸ-ն փնտրում է Excel ծրագրի գերազանց իմացությամբ վաճառքի վերլուծության բաժնի ղեկավարի, որը պատասխանատու է լինելու վերլուծաբանների թիմի արդյունավետ աշխատանքի կազմակերպման, վաճառքների ծրագրային համակարգման, վերլուծությունների իրականացման և հաշվետվությունների պատրաստման համար։
Պարտականություններ
- Վաճառքների պլանավորում ըստ բիզնեսների և ապրանքատեսականիների,
- Վաճառքի թիմերի աշխատավարձային բոնուսային բաղադրիչների սահմանում և հաշվարկ,
- Վաճառքի ամսական/եռամսյակային և այլ զեկույցների կազմում և ներկայացում,
- Վաճառքների արդյունքների համակարգում և վերլուծության ներկայացում Excel ծրագրի միջոցով,
- Վաճառքի ընթացիկ տեմպերի վերլուծության իրականացում,
- Excel տվյալների բազայի վարում, մշակում, տվյալների համապատասխանության ստուգում և վերլուծության իրականացում,
- Վաճառքների համեմատական հաշվետվությունների ներկայացում և վերլուծություն,
- Վաճառքի թիմի KPI-ների համակարգում և հաշվետվությունների ներկայացում,
- Տարեկան պլանների գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, տեխնիկական կամ հարակից ոլորտներում),
- Աշխատանքային փորձ վաճառքների վերլուծության ոլորտում (առնվազն 3 տարի),
- MS Excel ծրագրի գերազանց իմացություն (այդ թվում Power Query և Power Pivot),
- 1C ծրագրի իմացություն,
- Հաշվետվությունների պատրաստման փորձ,
- Վերլուծական մտածողություն,
- Ռազմավարական մտածողություն,
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Ինքնուրույն և թիմային աշխատելու զարգացած հմտություններ:
Հավելյալ նշումներ
Հնգօրյա աշխատանքային շաբաթ
Բժշկական ապահովագրություն