
Վաճառքի վերլուծաբան
Էկոպրոֆ ՍՊԸ
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատվության բարձր զգացումով վաճառքի վերլուծաբանի։
Պարտականություններ
- Մշակել վաճառքի ռազմավարական առաջնայնությունները և գործողությունները, կառավարել իրականացման գործընթացը,
- Կառավարել ընկերության վաճառքի գործունեությունը` պլանավորում, կազմակերպում, առաջնորդում, վերահսկում,
- Ուսումնասիրել շուկան, վերլուծել և ներկայացնել առաջարկներ,
- Վերահսկել վաճառքի ծավալները և վերլուծել արդյունքները,
- Վերահսկել կրեդիտի և վաճառված ապրանքի գումարի շարժը,
- Աշխատանքի պահանջներին համապատասխան իրականացնել այլ գործառույթներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության կամ հարակից ոլորտներում),
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- MS Office փաթեթի վարժ իմացություն,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն,
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Կազմակերպչական և կառավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբ․՝ 09։00-18։00, շաբաթ՝ մինչև 14։00։
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: