
Վաճառքի վերլուծաբան
Սոֆթ Թրեյդ ՍՊԸ
Նկարագրություն
"Սոֆթ Թրեյդ" ընկերությունը փնտրում է Վաճառքի վերլուծաբանի, ով պատասխանատու կլինի վաճառքի տվյալների հավաքագրման և վերլուծության, հաշվետվությունների կազմման համար:
Պարտականություններ
- Կատարել վաճառքի վերլուծություն,
- Պատրաստել հաշվետվություններ,
- Հավաքագրել վաճառքների տվյալները, անհրաժեշտության դեպքում վերլուծել դրանք համեմատական սկզբունքներով,
- Կատարել հաճախորդների և ցանցերի վերլուծություն,
- Ստուգել ամենօրյա տեղեկատվությունը շուկայի զարգացման պատասխանատուների և թիմի ղեկավարների հետ,
- Կատարել 1С ծրագրի տվյալների բազայից անհրաժեշտ վերլուծություններ,
- Զեկուցել առաջընթացի մասին օրեկան/շաբաթական/ամսեկան կտրվածքով:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մաթեմատիկական ուղղությամբ,
- Աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
- Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Ms Office, Internet, 1С),
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Նախաձեռնողականություն, արագ մտածելու և կողմնորոշվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-19:00։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե։
Տնտեսական ապրանքների արտադրություն, ներմուծում և առաքում ՀՀ։