Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի վերլուծաբան

«Միքս Փեինթս» ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 20.05.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում ստեղծագործ, նախաձեռնողական, արագ մտածելու և կողմնորոշվելու ունակություններով փորձառու վաճառքի վերլուծաբանի, ով կկատարի արտաքին և ներքին շուկաների ուսումնասիրություն, կվարի վաճառքի վերլուծաբանի ճկուն քաղաքականություն և կգլխավորի ընկերության առաջխաղացման գործընթացը:

Պարտականություններ

  • Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն.
  • Շուկայի ծավալի և նրա զարգացման հնարավոր միտումների գնահատում.
  • Շուկայի մասնաբաժնի և վաճառքի ծավալի գնահատում.
  • Վաճառքի տվյալների ուսումնասիրություն,
  • Արդյունքների և դիտարկումների համակարգված, մատչելի, գրագետ ներկայացում.
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում.
  • Պահեստի ապրանքատեսականու ընթացիկ վերահսկողություն.
  • Պահեստի մնացորդի վերլուծություն.

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսգիտական կրթություն:
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ նշված ոլորտում:
  • Վերլուծական և պլանավորման հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ վեցօրյա, կիրակի հանգիստ:

Աշխատանքային ժամեր՝ 09:00-ից 19:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում