Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

«Միքս Փեինթս» ՍՊԸ

Բաժանորդագրվիր

64 բաժանորդ

Բաժանորդագրվիր

64 բաժանորդ

Երևան

Աշխատանք «Միքս Փեինթս»-ում

Հաշվետար Երևան - 21.07.2022
Հաշվապահ Երևան - 16.07.2022

«Միքս Փեինթս» ՍՊԸ-ի մասին

«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր: Ընկերությունը ստեղծման օրվանից հետևողականորեն աշխատում է որակի բարելավման ուղղությամբ, որտեղ հաշվի են առնվել միջազգային չափանիշների ու ստանդարտների պահանջները: Մշտապես աշխատանքներ են տարվում որակի և գնի ամենաօպտիմալ տարբերակների մշակման ուղղությամբ: Սա բազմակողմնանի մի ծրագիր է, որը ներառում է մասնագիտական, ու ֆինանսական մի շարք գործընթացներ, շուկայի մոնիտորինգ, որակի մշտական վերահսկողություն անմիջապես օգտագործողի հետ հետադարձ կապի միջոցով: Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Այսօր արդեն այն ներառում է մի քանի տասնյակի հասնող ապրանքներ ինչպիսին են վերանորոգման ու հարդարման աշխատանքների համար նախատեսված էկոլոգիապես մաքուր և բարձրորակ ակրիլային ջրաէմուլսիոն ներկեր, նախաներկեր, գունանյութեր, բազմատեսակ չոր շաղախներ, ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, տարատեսակ շինարարական քիմիա և այլն: Թվարկված այդ արտադրատեսակների արտադրության մասով ընկերությունը Հայաստանում զբաղեցնում է առաջատարի դիրքերը: «Միքս Փեինթս» ՍՊԸ-ի կարևորագույն սկզբունքներն են՝ մասնագետների շարունակական կատարելագործում, օգտագործվող նյութերի բարձր որակ և դինամիկ զարգացում: