
Վաճառքի վերահսկման մենեջեր - գանձապահ (հերթափոխով)
FLYONE ARMENIA
Նկարագրություն
«ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ավիաընկերությունն աշխատանքի է հրավիրում Վաճառքի վերահսկման մենեջեր- գանձապահի (հերթափոխով):
Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:
Պարտականություններ
- Ուղևորների համար սահմանված լրացուցիչ ծառայությունների վաճառք,
- Վաճառքից ստացված կանխիկ և անկանխիկ գումարի ընդունում, կտրոնների տրամադրում,
- Ուղևորներին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում,
- Դրամական միջոցների հաշվառում,
- Ֆինանսական վերահսկողություն,
- Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում,
- Դրամարկղի անխափան աշխատանքի ապահովում:
Պահանջներ
- Բարձրագույն ֆինանսական, հաշվապահական կամ հարակից ոլորտի կրթություն,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Դրամարկղի հետ աշխատանքի փորձ,
- Outlook, Microsoft Office փաթեթի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և սովորելու մեծ ցանկություն,
- Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
FLYONE ARMENIA is the first low-cost Armenian national airline.