Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի տնօրենի օգնական

«Դիլի» կաթնամթերքի ընկերություն

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
24.09.2026

Նկարագրություն

Վաճառքի տնօրենի աշխատանքին օժանդակել՝ ապահովելով վաճառքի տվյալների ճշգրիտ հավաքագրում և վերլուծություն, վաճառքի գործընթացների ուսումնասիրում, հաշվետվողականություն և արդյունավետ որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։

Պարտականություններ

  • Վաճառքի ամենօրյա, շաբաթական և ամսական ցուցանիշների հավաքագրում, մշակում և վերլուծություն։
  • Փաստացի վաճառքների համեմատություն պլանային ցուցանիշների և նախորդ ժամանակաշրջանների հետ։
  • Վաճառքի ծավալների, աճի/նվազման, վերադարձների և չկատարված պատվերների պատճառների
    վերլուծություն։
  • Վաճառքի գործակալների աշխատանքի և KPI-ների մշտադիտարկում։
  • Հաճախորդների, պատվերների, պարտքերի և վերադարձների վերաբերյալ տեղեկատվության վերահսկում։
  • Ապրանքների և SKU-ների վաճառքի դինամիկայի ուսումնասիրում
  • Վաճառքի և արտադրության տվյալների համադրում՝ կորուստների և չիրացված վաճառքի հնարավորությունների բացահայտման նպատակով։
  • Օրական, շաբաթական և ամսական հաշվետվությունների, վերլուծական ամփոփումների և ղեկավարության համար ներկայացումների պատրաստում։
  • Վաճառքի Dashboard-ների թարմացում և տվյալների ճշգրտության վերահսկում։
  • Ղեկավարության հանձնարարականների կազմակերպում և կատարման ընթացքի վերահսկում։
  • Վաճառքի բաժնի և հարակից ստորաբաժանումների միջև տեղեկատվության և առաջադրանքների համակարգում։
  • Գործընթացների ավտոմատացման և տվյալների կառավարման համակարգերի կատարելագործման առաջարկների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի, վերլուծության, առևտրային կամ հարակից ոլորտում։
  • Excel-ի բարձր մակարդակի իմացություն՝ Pivot Table, տվյալների ֆիլտրում և վերլուծություն։
  • BI գործիքների իմացություն՝ ցանկալի է Power BI կամ համարժեք գործիքների հետ աշխատելու փորձ։
  • ԱԲ գործիքների տիրապետում
  • CRM/ERP համակարգերի հետ աշխատելու փորձ։
  • Մեծ ծավալի տվյալների հետ աշխատելու և դրանցից գործնական եզրակացություններ ստանալու կարողություն։
  • Վերլուծական և տրամաբանական մտածողություն։
  • Բարձր պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշտապահություն։
  • Գերազանց կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ։
  • Տեղեկատվությունը արագ համակարգելու և ղեկավարությանը կարճ ու հասկանալի ձևով ներկայացնելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային ժամերը` 09։00 - 17։00
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Արտեմ Միկոյան 62
address
Աշխատակիցների քանակ
51-150
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում