Վաճառքի տնօրենի օգնական
Pharmatech CJSC
Նկարագրություն
Ֆարմատեք դեղագործական ընկերությունը փնտրում է Վաճառքի տնօրենի օգնական, ով կօգնի համակարգել վաճառքի գործընթացները, արդյունավետ կապ պահպանել գործընկերների հետ և աջակցել թիմին ամենօրյա աշխատանքում։
Պարտականություններ
- Աջակցել վաճառքի տնօրենին առօրյա աշխատանքներում
- Կազմել և վարել վաճառքների հետ կապված փաստաթղթերը
- Համագործակցել հիվանդանոցների, դեղատների և գործընկեր կազմակերպությունների հետ
- Հետևել պատվերների կատարման ընթացքին
- Պատրաստել վաճառքների հաշվետվություններ և վերլուծություններ
- Աջակցել վաճառքի և մարքեթինգի թիմերի աշխատանքին
Պահանջներ
- Բարձրագույն բժշկական կամ դեղագործական կրթություն
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների
- MS Office ծրագրերի (Excel, Word, PowerPoint, Outlook) լավ իմացություն
- Հաղորդակցման, կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ
- Արագ սովորելու և պատասխանատվությամբ աշխատելու պատրաստակամություն
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ վարձատրություն
- Մասնագիտական աճի և զարգացման իրական հնարավորություն
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույքր
Ֆարմատեք ՓԲԸ դեղագործական արտադրական ընկերություն է, որը մասնագիտացված է մեծ ծավալի ներերակային լուծույթների և աչքի կաթիլների արտադրության մեջ: Այն արտադրության տեսակով առաջատարներից է ՀՀ-ում՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով: Ընկերությունն իր աշխատակիցների համար ստեղծել է լավագույն աշխատանքային պայմանները՝ որակյալ աշխատանք ստանալու համար: