Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի տնօրեն

ԱՐՏ ՊԵՏՐՈԼ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
06.08.2026

Վաճառքի տնօրեն

«Արտ Պետրոլ» ՍՊԸ-ն, որը գործում է Հայաստանի բենզալցակայանների զարգացած ցանցով, հրավիրում է փորձառու և նպատակասլաց մասնագետի զբաղեցնելու Վաճառքի տնօրենի պաշտոնը։

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և իրականացնել ընկերության վաճառքի ռազմավարությունը՝ բենզալցակայանների և դրանցում գործող խանութների վաճառքների աճն ապահովելու նպատակով։
  • Ղեկավարել վաճառքի ուղղությունը և ապահովել սահմանված ցուցանիշների իրականացումը։
  • Վերլուծել վաճառքի տվյալները, հաճախորդների վարքագիծը և շուկայական միտումները։
  • Մշակել և ներդնել վաճառքների խթանման, լոյալության և ակցիոն ծրագրեր։
  • Վերահսկել ապրանքատեսականու արդյունավետ կառավարումը, վաճառքների կառուցվածքը և խանութների առևտրային ցուցանիշները։
  • Կազմակերպել և համակարգել ընկերության մասնակցությունը պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից հայտարարվող տենդերներին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը և վարել բանակցություններ։
  • Համագործակցել մարքեթինգի, գնումների, օպերացիոն և ֆինանսական բաժինների հետ՝ վաճառքների արդյունավետության բարձրացման նպատակով։
  • Կազմակերպել և զարգացնել վաճառքի թիմի աշխատանքը, ապահովել աշխատակիցների մոտիվացիան և մասնագիտական զարգացումը։
  • Ներկայացնել հաշվետվություններ և առաջարկություններ ընկերության ղեկավարությանը։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, մարքեթինգ կամ հարակից ոլորտ)։
  • Առնվազն 5 տարվա փորձ վաճառքի ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում։
  • Ցանկալի է փորձ մանրածախ առևտրի, բենզալցակայանների կամ խանութների ցանցի կառավարման ոլորտում։
  • Վաճառքների պլանավորման, վերլուծության փորձ։
  • Առաջնորդության, բանակցությունների և թիմի կառավարման գերազանց հմտություններ։
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ և կատարողականի վրա հիմնված բոնուսային համակարգ։
  • Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում։
  • Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն։
  • Դինամիկ և արդյունքին միտված աշխատանքային միջավայր։

Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և պատրաստ եք ղեկավարել վաճառքների զարգացումը «Արտ Պետրոլ» ՍՊԸ-ի բենզալցակայանների և խանութների ցանցում, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նշելով «Վաճառքի տնօրեն» անվանումը։ Կարող եք զանգահարել 8506 (ներքին՝ 2):

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան,Ռոստովյան 9/7
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 77 609206

Արտ Պետրոլ ՍՊԸ-ն Հայաստանում գործող բենզալցակայանների ցանց է,որը սպառողին ներկայացնում է բարձրորակ վառելիքով և խանութներում առկա լայն տեսականիով ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում