
Վաճառքի տնօրեն
YELL.am
Նկարագրություն
Վաճառքի առարկան` Տեղեկատվական և գովազդային ծառայություններ
Պարտականություններ
- Վաճառքի բաժնի կառավարում, վերահսկողություն,
- Բանակցությունների վարում, պայմանագրերի կնքում և գործարքների վարում,
- Վաճառքի բաժնի աշխատակիցների ընտրություն, ուսուցում և կառավարում,
- Վաժառքների բարձրացումը խթանող աշխատանքներ,
- Շտեմարանի կառավարում և բաշխում աշխատակիցների մեջ,
- Կազմակերպության ներկայացում տարբեր միջոցառումների,
- Համագործակցող ռիսկային կազմակերպությունների հետ բանակցություններ,
- Նոր հաճախորդների ներգրավում, հին հաճախորդների ետ բերում,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Վաճառքի պլանների կատարում,
- Այլ աշխատանքներ վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Վաճառքի թրեյնինգների մասնակցություն,
- Մարդկանց հետ աշխատելու և շփվելու ունակություն,
- Բանակցություններ վարելու ունակություն,
- Աշխատասիրություն և բարձր պատասխանատվության զգացում,
- Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մշտական ցանկություն,
- Վաճառքի հմտությունների և դրանք դասավանդելու ունակություն,
- Ճկուն և թիմում աշխատելու ունակություն։
Պայմաններ
Ընտրվելու են 3 թեկնածու, ովքեր 2 ամիս աշխատելու են որպես վաճառքի աշխատակից։ Հետագայում ընտրվելու է 1 աշխատակից։
Բացառություններ իհարկե կլինեն, եթե ունեք համապատասխան փորձ։
Հավելյալ նշումներ
- Ազատ գրաֆիկ և այլ աշխատանքների հետ համատեղումը բացառվում է,
- Պետական գրանցում՝ հարկերը պահվում են,
- Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 9:30-18:30:
YELL.am-ը՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բիզնես պորտալ և տեղեկատվական համակարգ է, որը Հայաստանում գործող կազմակերպություններին տրամադրում է ինքնակառավարվող բիզնես էջ և ապահովում այցելություններ, դիտումներ, զանգեր ․․․․ և մի շարք թվային մարքեթինգի գործիքներ։
Հիմնադրվել է 2009 թվականին և համարվում է առաջատարներից մեկը իր բնագավառում:
Մոտ 70000 գրանցված կազմակերպություններ, մոտ 6000 համագործակցություն։