
Վաճառքի տնօրեն
ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ
Նկարագրություն
ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ-ը աշխատանքի է հրավիրում վաճառքի տնօրենի (շուկայի զարգացման մասնագետ)։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրում և պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում,
- Նոր համագործակցությունների հաստատում,
- Հաճախորդների ցանցի ընդլայնում,
- Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարական պլաններ՝ ընկերության նպատակներին հասնելու համար,
- Փնտրել աճի կետեր՝ վաճառքներն ավելացնելու համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Պարտադիր աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Հաղորդակցվելու և բանակցելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։
ԼԻԱ Գրուպ-ը այն եզակի կազմակերպություններից մեկն է ՀՀ-ում, որը գործունեություն է սկսել ծավալել 1993թ.-ից և մինչև օրս շարունակում է հաջողությամբ առաջընթաց ապրել ներմուծման և առևտրի ոլորտում: Լիա Գրուպի գործունեության հիմնական ուղղությունը մանրամեծածախ առևտուրն է: Ընկերությանն են պատկանում ՀՀ տարածքում ամենադինամիկ տեմպերով զարգացող «Լիա-Կաֆ» ՍՊ և «Լիա-Կ Գրուպ» ՍՊ ընկերությունները: ԼԻԱ Գրուպը, որպես Հայաստանում ներմուծման առաջատար ընկերություն, տարիների ընթացքում ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը, հանդիսանում է մի շարք արտասահմանյան ճանաչված ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: ԼԻԱ-Կ Գրուպ ՍՊԸ-ին պատկանող ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ խ/ս ցանցը մասնագիտացած է շինանյութերի, լոգասենյակի ամբողջական կահավորման նյութերի, շինարարական ապրանքների ներկրումով և մատակարարմամբ` ներմուծելով ապրանքներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից։