Վաճառքի թիմի օգնական
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ
Հաստիքի նպատակը
Աջակցել խանութներում վաճառքի գործընթացին՝ ակտիվորեն ներկայացնելով և առաջարկելով Բեկոնի արտադրանքը հաճախորդներին, աջակցելով վաճառողներին և նպաստելով վաճառքի ծավալների աճին։
Հիմնական պարտականություններ
-
Խանութներում աջակցել վաճառողներին Բեկոնի արտադրանքի վաճառքի գործընթացում։
-
Ակտիվորեն առաջարկել և ներկայացնել Բեկոնի արտադրանքը հաճախորդներին։
-
Հաճախորդներին տրամադրել արտադրանքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
-
Խթանել արտադրանքի վաճառքը՝ ներկայացնելով տեսականին, առանձնահատկություններն ու առավելությունները։
-
Աջակցել վաճառքի կետի աշխատակիցներին վաճառքի արդյունավետ կազմակերպման հարցում։
-
Հետևել արտադրանքի ներկայացվածությանը և տեսանելիությանը վաճառքի կետում։
-
Աշխատել հաճախորդների հետ բարեհամբույր և հաղորդակցման արդյունավետ ձևով։
-
Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ աշխատանքի հետ կապված այլ հանձնարարություններ։
Պահանջվող հմտություններ և որակավորում
-
Հաղորդակցման և մարդկանց հետ աշխատելու լավ հմտություններ։
-
Ակտիվ, նախաձեռնող և բարեհամբույր մոտեցում։
-
Վաճառքի նկատմամբ հետաքրքրվածություն։
-
Թիմում աշխատելու կարողություն։
-
Պատասխանատվության զգացում։
-
Վաճառքի ոլորտում փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: