Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի թիմի ղեկավար (Team Lead)

Sovrano

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
17.12.2025

Նկարագրություն

Սովռանո Ընկերությանը փնտրում է վաճառքի թիմի ղեկավար՝ ռազմավարական նշանակություն ունեցող հաճախորդների հետ աշխատանքային փորձառությամբ:

Ոլորտը՝ խմիչք, տնտեսական ապրանքներ և / կամ սնունդ:

Պարտականություններ

  • Սպասարկել ռազմավարական նշանակության հաճախորդներն,
  • Ամրապնդել ներկայիս գործընկերների և նոր ներգրավվող հաճախորդների հետ հարաբերությունները,
  • Զարգացնել և բարելավել վաճառքների ծավալները
  • Առաջնորդել և կոորդինացնել արդյունավետ աշխատանքը թիմում,
  • Մշտապես ապահովել հաճախորդների խնդիրների պատշաճ և ժամանակին լուծում՝ փոխարդյունավետ համագործակցության նպատակներից ելնելով, անհրաժեշտությունից ելնելով, բանակցություններ վարել խնդրահարույց հաճախորդների հետ,
  • Պարբերաբար կատարել շուկայի հետազոտություններ և վերլուծություններ՝ ոլորտի նոր միտումներից իրազեկված լինելով նպատալով,
  • Ամսական կտրվածքով հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը,
  • Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ՝ վերոհիշյալ հաստիքում,
  • Առաջնորդության ընդգծված հմտություններ,
  • Դիվանագիտորեն բանակցելու և վաճառքի գործարքները հաջողությամբ ավարտելու ընդգծված ունակություն,
  • Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, օտար լեզվի իմացությունը կդիտվի, որպես առավելություն,
  • Գործարար էթիկայի կաննորի իմացություն,
  • MS office և 1 C ծրագրի լավ իմացություն,
  • Վարորդական իրավունքի և անձնական ավտոմեքենա առկայություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9։00-18։00։

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Անվճար ավտոկայանատեղի։
Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։

«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։

Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։

  • Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
  • Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
  • Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
  • Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
  • Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN

Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում