Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի թիմի ղեկավար (Supervisor)

Դերժավա-Ս

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 22.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

«ԴԵՐԺԱՎԱ-Ս» Ընկերությունը փնտրում է փորձառու Վաճառքի Թիմի Ղեկավար, ով կզբաղվի թիմի արդյունավետ կառավարմամբ, իր գործունեությամբ կնպաստի վաճառքի արդյունքների բարելավմանը և Ընկերության առջև դրված նպատակների իրագործմանը։

Պարտականություններ

  • Վաճառքի թիմի համար օրական, շաբաթական և ամսական նպատակների սահմանում, աշխատանքների արդյունավետ բաշխում,
  • Թիմի առջև դրված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունների, առաջադրանքների վերահսկողության իրականացում և աջակցության ցուցաբերում,
  • Շուկայի շարունակական հետազոտության և վերլուծության իրականացում,
  • Թիմի վաճառքի ծածկույթում առկա վաճառակետերի զարգացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում Վաճառքի տնօրենին,
  • Ընկերության կողմից առաջադրված առևտրային ակցիաների ժամանակին և պատշաճ կազմակերպում,
  • Ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և ամրապնդում,
  • Թիմի աշխատակիցների կողմից իրենց վաճառքի ծածկույթում առկա հաճախորդների հետ արդյունավետ համագործակցության ապահովման վերահսկողություն,
  • Թիմի Կատարողականի հիմնական ցուցանիշների վերահսկողություն,
  • Թիմի աշխատակիցների համար մոտիվացիոն ծրագրերի կազմում, ներկայացում, թիմային հավաքների կազմակերպում,
  • Թիմի աշխատակիցների անձնական և մասնագիտական աճին աջակցության ցուցաբերում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում Վաճառքի տնօրենին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 6 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, որից՝ նվազագույնը 2 տարին թիմի ղեկավարի պաշտոնում,
  • Վաճառքների արդյունավետ կազմակերպման և խթանման հմտություններ և գիտելիքներ,
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու և թիմում աշխատելու ունակություն,
  • Հաշվետվությունների հետ աշխատելու փորձ,
  • 1C ծրագրի իմացություն,
  • MS Office փաթեթի վարժ տիրապետում,
  • Մաթեմատիկական և հաշվարկային գիտելիքներ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Սեփական մեքենայի առկայություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Հաղթանակի 1-ին փող․, 1/1 շինություն
address
Աշխատակիցների քանակ
1001+

Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում