
Վաճառքի թիմի ղեկավար (ք. Երևան)
«ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ
Նկարագրություն
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերությունը փնտրում է աշխատակիցների վաճառքի թիմի ղեկավարի հաստիքը համալրելու նպատակով (պարտադիր համապատասխան աշխատանքային փորձով):
Պարտականություններ
- Ղեկավարել մենեջերներին և վերահսկել նրանց աշխատանքի որակը,
- կանխատեսել վաճառքները,
- անընդհատ կատարելագործել վաճառքի պլանը, վերահսկել դրա իրատեսությունը,
- մշակել աշխատողների աճի համակարգ, մտածել նրանց վերապատրաստման մեխանիզմների մասին,
- ուսումնասիրելով մրցակիցների գները՝ ձևավորել ապրանքների, տեսականու գնագոյացման ռազմավարությունը,
- շփվել խոշոր գործընկերների հետ, պատրաստել կոմերցիոն առաջարկներ,
- փնտրել աճի կետեր՝ վաճառքները ավելացնելու համար,
- ապահովել ապրանքների ճշգրիտ, ժամանակին, անխափան մատակարարումը:
Պահանջներ
- Աշխատանքային համապատասխան փորձ՝ առնվազն 5 տարի (պարտադիր),
- Բարձրագույն կրթությունը և լեզուների իմացություն (ցանկալի),
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգչային գրագիտություն:
Հավելյալ նշումներ
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե: