
Վաճառքի թիմի ղեկավար (ՀՀ մարզեր)
«ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ
Նկարագրություն
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերությունը փնտրում է աշխատակիցների վաճառքի թիմի ղեկավարի հաստիքը համալրելու նպատակով (պարտադիր համապատասխան աշխատանքային փորձով):
Պարտականություններ
- Ղեկավարել մենեջերներին և վերահսկել նրանց աշխատանքի որակը,
- Կանխատեսել վաճառքները,
- Անընդհատ կատարելագործել վաճառքի պլանը, վերահսկել դրա իրատեսությունը,
- Մշակել աշխատողների աճի համակարգ, մտածել նրանց վերապատրաստման մեխանիզմների մասին,
- Ուսումնասիրելով մրցակիցների գները՝ ձևավորել ապրանքների, տեսականու գնագոյացման ռազմավարությունը,
- Շփվել խոշոր գործընկերների հետ, պատրաստել կոմերցիոն առաջարկներ,
- Փնտրել աճի կետեր՝ վաճառքները ավելացնելու համար,
- Ապահովել ապրանքների ճշգրիտ, ժամանակին, անխափան մատակարարումը:
Պահանջներ
- Աշխատանքային համապատասխան փորձ՝ առնվազն 5 տարի (պարտադիր),
- Բարձրագույն կրթությունը և լեզուների իմացություն (ցանկալի),
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգչային գրագիտություն:
Հավելյալ նշումներ
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե: