Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի թիմի ղեկավար

Ռոյալ Իմպորտ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 650,000-850,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
30.07.2026

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Վաճառքի թիմի ղեկավարի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:

Պարտականություններ

  • Շուկայի մոնիտորինգի, վերլուծության և մրցակցային գների ուսումնասիրության իրականացում,
  • Թիմի ղեկավարում, ամենօրյա գործնական հանդիպումների կազմակերպում,
  • Տարեկան վաճառքի ռազմավարության կազմում, պարբերաբար վերանայում և վերջինիս կատարմանը մշտական հետևողականության իրականացում,
  • Վաճառքի վերլուծության կազմում, տեսականու և պատվերների պլանավորում,
  • Վաճառքի արդյունավետությունը բարելավելու նպատակով միջոցառումների մշակում և ներկայացում,
  • Ենթակա աշխատակիցների աշխատանքային հմտությունների զարգացում և կատարելագործում,
  • Շուկայի զարգացման պատասխանատուների պլանային սանդղակի և բոնուսային համակարգի սահմանում և վերահսկում,
  • Կրեդիտների սահմանաչափի վերահսկում,
  • Մատակարարների հետ բանակցությունների վարում,
  • Մերչենդայզինգի վերահսկում,
  • Վերլուծական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա թիմ ղեկավարելու շխատանքային փորձ
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
  • Վաճառքների տվյալների վերլուծության կարողություն, Excel-ի իմացություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Անձնական մեքենայի առկայություն՝ պարտադիր վարորդական վկայականի առկայությամբ
  • 1C ծրագրի իմացություն։

Հավելյալ նշումներ

5 օրյա աշխատանքային շաբաթ

Ընկերության մասին
address
Հասցե
Արցախի 49/1
address
Աշխատակիցների քանակ
51-150

Ռոյալ Իմպորտ ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 50 ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են Divella, Nestle, Dole, Loacker, Laica, Nabegհlavi, Witor's, Flensburger, BIP, PEZ, OKF և այլ ընկերություններ։ Տարիների ընթացքում կարողանալով միավորել ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների ներուժը, մենք կարողացել ենք մեր ուրույն տեղը զբաղեցնել և վստահելի գործատուի համբավ ստեղծել աշխատաշուկայում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում