Վաճառքի թիմի ղեկավար
C and F Co LLC
Նկարագրություն
Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանում առաջատար դիստրիբյուտորական ընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին և մինչ այժմ պահպանում է առաջատարի դիրքը։ Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է աշխարհի առաջատար բրենդերի բացառիկ դիստրիբյուցիան ՝ Schwarzkopf, Henkel, Unilever, Johnson & Johnson և այլն։
Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն հայտարարում է Վաճառքի թիմի ղեկավարի թափուր աշխատատեղի մասին։
Պարտականություններ
- Վաճառքի թիմի կառավարում․
- Ամենօրյա հաղորդակցություն օտարերկրյա մատակարարների հետ (գրավոր և բանավոր)․
- Գնումների և վաճառքների պլանավորում և արդյունավետության մոնիտորինգ․
- Մրցակցային միջավայրի, շուկայի միտումների և ապրանքանիշի աճի ուսումնասիրություն/վերլուծություն․
- Ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների վարում․
- Պլանավորում, բյուջետավորում և տարբեր մարքեթինգային միջոցառումների արդյունավետության մոնիտորինգ՝ վաճառքը խթանելու և ապրանքանիշը զարգացնելու համար:
- Հաշվետվությունների տարբեր տեսակներ՝
- Ապրանքանիշի տեսականու առանձնահատկությունների ուսումնասիրություն․
- Գնային քաղաքականության, վաճառքի պայմանների և զեղչային քաղաքականության մշակում.
- Ապրանքանիշի առաջընթացի ռազմավարության մշակում և պրոեկտավորում․
- Պատվերների կանխատեսում և փաթեթավորման ժամանակի պլանավորում․
- Մարքեթինգային ծրագրերի մշակում և իրականացում, վաճառքի խթանման միջոցառումների իրականացում․
- Գործընկերների հետ պայմանագրերի պայմանների մշակում․
- Ապրանքանիշի հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում.
- Առևտրային օբյեկտների համակարգված այցելություններ, մրցակցության ուսումնասիրություն և համապատասխան վերլուծությունների վերահսկում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի ոլորտում)․
- Վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը ողջունելի է․
- Միջազգային ապրանքանիշերի հետ աշխատելու փորձը ցանկալի է․
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն․
- Microsoft Office-ի իմացություն՝ բարձր մակարդակով։
Հավելյալ նշումներ
Թեկնածուի նախընտրելի տարիքը՝ 25+
Վայրը՝ Երևան, Շարուրի 43։
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00:
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե՝ նամակի թեմա բաժնում նշելով պաշտոնի անվանումը:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: