Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի թիմի ղեկավար

Կալինա-Դվին ՍՊԸ

Քաղաք` Եղվարդ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
26.06.2025

Նկարագրություն

Վաճառքի թիմի ղեկավարը պատասխանատու է կազմակերպության վաճառքի ռազմավարության մշակման և իրագործման, թիմի անդամների աշխատանքի համակարգման և արդյունավետության բարձրացման համար։ Նա պետք է ապահովի վաճառքի թիրախների իրականացումը, զարգացնի հաճախորդների բազան և խթանի թիմի մասնագիտական զարգացումը։

Պարտականություններ

  • Վաճառքի ռազմավարության մշակում և իրականացում,
  • Վաճառքի թիմի ղեկավարում, մոտիվացում և վերահսկում,
  • Վաճառքի պլանների և KPI-ների մշակում ու իրականացում,
  • Նոր հաճախորդների ներգրավման և առկա հաճախորդների հետ համագործակցության խորացում,
  • Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում,
  • Շուկայի ուսումնասիրություն և մրցակիցների վերլուծություն,
  • Անհրաժեշտության դեպքում՝ հանդիպում հաճախորդների հետ և գործարքների կառավարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ B2B կամ B2C վաճառքների ոլորտում և առնվազն 1 տարվա փորձ ղեկավար դիրքում։

Պարտադիր հմտություններ

  • Վաճառքի ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ,
  • Թիմի կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և բանակցելու բարձր կարողություններ,
  • Հաշվետվությունների պատրաստման հմտություններ,
  • CRM համակարգերի և Excel-ի իմացություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն՝ ցանկալի մակարդակով։

Ցանկալի հմտություններ

  • Միջազգային վաճառքների փորձ,
  • Մարքեթինգային գիտելիքներ կամ փորձ,
  • Վիճակագրական տվյալների վերլուծության կարողություն,
  • Հանրային ելույթների փորձ։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային ակտիվ միջավայր,
  • Կարիերայի աճի և մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • Աշխատավարձ՝ ֆիքսված + բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում