Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի թիմի ղեկավար

Դարոյնք ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
28.11.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

  • Վաճառքի թիմի կառավարում,
  • Բանակցությունների վարում, գործարքների կնքում,
  • Ամենօրյա աշխատանքների կառավարում,
  • Վաճառքի ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում,
  • Մասնակցություն վաճառքի թիմի աշխատակիցների ընտրության հարցում,
  • Վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն, մասնավորապես՝ MS Excel,
  • Բանակցություններ վարելու ունակություններ,
  • Թիմում աշխատելու և կառավարելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Մեքենա վարելու ունակություն

Ընկերության մասին
address
Հասցե
Սևան փողոց, Երևան, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077923230

Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում