Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի Թիմ լիդ

«Յունիքիմ» ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
17.09.2026

Նկարագրություն

Մեր արագ զարգացող ընկերությունն ընդլայնում է իր թիմը։

Փնտրում ենք փորձառու, նպատակասլաց և եռանդուն Team leader, ով կկազմակերպի և կվերահսկի վաճառքի ամբողջական գործընթացները՝ ղեկավարելով մենեջերների և առաքիչների թիմը՝ ապահովելով շուկայում ընկերության արտադրանքի մրցունակ դիրքավորում, վաճառքների արդյունավետ կազմակերպում և կայուն աճ, կմշակի շուկայի ընդլայնման ռազմավարություն։

Պարտականություններ

  • Թիմի կառավարում: Վաճառքի մենեջերների և առաքիչների թիմի աշխատանքի համակարգում, առաջադրանքների բաշխում, վերահսկում, մոտիվացիա և արդյունավետության (KPI) գնահատում։

  • Վաճառքի ռազմավարության մշակում: Շուկայի վերլուծություն՝ գնահատելով մրցակցային միջավայրը, գնային քաղաքականությունը և պահանջարկի փոփոխությունները, վաճառքի կարճաժամկետ և երկարաժամկետ պլանների մշակում ու իրագործում։

  • Լոգիստիկայի համակարգում: Վաճառքի և առաքման գործընթացների համակարգում՝ ապահովելով արտադրանքի ժամանակին և անխափան հասանելիությունը պատվիրատուներին։

  • Բանակցություններ: Խոշոր գնորդների, սուպերմարկետների ցանցերի և դիստրիբյուտորների հետ բանակցությունների վարում, նոր գործընկերների ներգրավում։

  • Վերահսկողություն: Դեբիտորական պարտքերի (ապառիկների) հսկողություն և ժամանակին հավաքագրման ապահովում։

  • Հաշվետվություն: Վաճառքի ցուցանիշների վերլուծություն և հաշվետվությունների պարբերական /ամսական, եռամսյակային, տարեկան/ ներկայացում տնօրինությանը, վաճառքների արդյունավետության բարձրացման նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, բիզնես կառավարում կամ հարակից ոլորտ)

  • Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կառավարման ոլորտում (արագ սպառվող ապրանքներ, որոնք ունեն ցածր գին, մեծ ծավալներ և արագ շրջանառություն, օրինակ սնունդ և ըմպելիքներ, անձնական հիգիենայի պարագաներ)։ Կենցաղային քիմիայի ոլորտի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն։

  • Ղեկավարման փորձ: Վաճառքի գործակալների/մենեջերների և լոգիստիկ թիմի (առաքիչների) հետ աշխատանքի պարտադիր փորձ։

  • Շուկայի իմացություն: Շուկայի, մրցակիցների և վաճառքի ուղիների (B2B, Retail, HoReCa) գերազանց իմացություն, ինչը թույլ կտա հնարավորինս արագ վերոնշյալ գործիքները պրոյեկտել մեր բնագավառում։

  • Հմտություններ: Պատասխանատվության բարձր զգացում և արդյունքակենտրոն մոտեցում։ Գերազանց բանակցային և հաղորդակցման, կազմակերպչական, առաջնորդության և թիմը մոտիվացնելու, ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ։ Վերլուծական մտածողություն։

  • Տեխնիկական հմտություններ: ՀԾ կամ այլ հաշվառման/CRM ծրագրերի, ինչպես նաև MS Office-ի (հատկապես Excel) լավ տիրապետում։

Հավելյալ նշումներ

Ապրանքային ուղղություններ

Կենցաղային քիմիա, լվացող, մաքրող և ախտահանող հեղուկների արտադրություն։ Ավտոքիմիա, ավտոմեքենայի խնամքի միջոցներ, շարժիչի և դիմապակու հակասառիչներ (antifreeze, незамерзайка), ներկեր, լաքեր, լուծիչներ, մածիկներ և հարակից շինարարական-քիմիական նյութեր։

Ընկերության մասին
address
Հասցե
Արտաշատի խճուղի 11, Երևան, ՀՀ
address
Աշխատակիցների քանակ
1-15

Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։

Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։

Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։

Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝

  • Արդյունաբերական քիմիկատների ներկրում
  • Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
  • Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
  • Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն

ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում