Վաճառքի սպասարկման օպերատոր
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
Alpha Food Service ընկերությունը փնտրում է հաշվետար-օպերատորի, ով իրականացնում է հաճախորդների հեռահար սպասարկումը և ապահովում է փաստաթղթային, ծրագրային ձևակերպումների ժամանակին և ճշգրիտ իրականացումը:
Պարտականություններ
- Պատվերների ծրագրային գրանցում, փոփոխությունների իրականացում,
- Հարկային ծրագրով տեղափոխության փաստաթղթերի ձևակերպում և տրամադրում,
- Հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում,
- Վերադարձների ձևակերպում, ճշգրտող հաշիվների դուրսգրում,
- Դրամական միջոցների մուտք գլխավոր դրամարկղ,
- Զեղչերի գրանցում ծրագրում,
- Ապրանքների ամրագրում, առաքման, իրացման և տեղափոխության փաստաթղթերի ձևակերպում և անհրաժեշտ փաթեթի պատրաստում,
- Փաստաթղթային, ծրագրային ձևակերպումների ժամանակին և ճշգրիտ իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- ERP 1C, Taxservice ծրագրերի իմացություն
- MS Office իմացություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, պատասխանատվության բարձր զգացում
- Հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ ցանկալի
- Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 9։00-18։00
- Աշխատանքի վայրը՝ Արա Սարգսյան 4 (Աջափնյակ)
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։