Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի պատասխանատու

«Յունիքիմ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
19.11.2025

Նկարագրություն

«Յունիքիմ» ընկերությունը փնտրում է մեծածախ վաճառքի պատասխանատուի, ով կհամակարգի ընկերության վաճառքի գործընթացները և կնպաստի շուկայի ընդլայնմանը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել հումքերի և կենցաղային քիմիայի մեծածախ վաճառքները,
  • Բացահայտել շուկայի նոր հնարավորություններ և ապահովել վաճառքի ծավալների աճ,
  • Կառուցել և պահպանել արդյունավետ հարաբերություններ ներկա և նոր գործընկերների հետ,
  • Կատարել վաճառքների և մատակարարման վերլուծություն՝ ըստ շուկայի պահանջարկի,
  • Կազմել և ներկայացնել ամսական, եռամսյակային և տարեկան վաճառքների հաշվետվություններ և պլաններ,
  • Վերլուծել վաճառքի ցուցանիշները և առաջարկել բարելավման ռազմավարություններ,
  • Մասնակցել գնային քաղաքականության և մարքեթինգային ռազմավարության մշակմանը,
  • Վերահսկել պատվերների, մատակարարումների և պարտքերի ժամանակին կատարման ընթացքը,
  • Համակարգել թիմի աշխատանքը և ապահովել առևտրային գործընթացների արդյունավետությունը,
  • Տեղեկացված լինել շուկայի միտումներից, մրցակիցների գործունեությունից և տեխնոլոգիական նորարարություններից՝ առաջարկելով զարգացման ուղիներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ բիզնեսի, մարքեթինգի, քիմիայի կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 2-3 տարվա փորձ B2B վաճառքներում կամ արտադրական ընկերությունում,
  • Գերազանց բանակցային և հաղորդակցական հմտություններ,
  • Շուկայական վերլուծության և ռազմավարական մտածողության կարողություն,
  • Կազմակերպվածություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի հմտություններ և բարձր պատասխանատվության զգացում,
  • Microsoft Office, ՀԾ և վաճառքի գործիքների լավ իմացություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Արտաշատի խճուղի 11, Երևան, ՀՀ
address
Աշխատակիցների քանակ
1-15

«Յունիքիմ» ՍՊԸ-ն իր աշխատանքային գործունեությունն է ծավալում հայաստանյան շուկայում 1995թ.-ից:
«Յունիքիմ» ՍՊԸ-ն հանդիսանում է ԻԻՀ "NIROU CHLOR" Co ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում, որն առաջարկում է հեղուկ քլոր, կալցիումի հիպոքլորիտ, նատրիումի հիպոքլորիտ, աղաթթու և կաուստիկ սոդա, ինչպես նաև հանդիսանում է ԻԻՀ "MAHBARAN PAINTS INDUSTRIES" CO. ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝՝ առաջարկելով ներկեր, նախաներկեր և մածիկներ:


Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝
1. արդյունաբերական քիմիկատների ներկրում,
2. լվացող միջոցների, հումքերի ներկրում,
3. ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում, 
4. լվացող միջոցների արտադրություն:
ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր, որոնք ներկրվում են Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում