Վաճառքի օպերատոր (արտահանման գծով)
Էկոպրոֆ ՍՊԸ
Նկարագրություն
Էկոպրոֆ ընկերությունը փնտրում է վաճառքի օպերատոր (արտահանման գծով) (սկսնակ)։
Պարտականություններ
- Պատրաստել և մշակել արտահանման փաստաթղթերը
- Հետևել պատվերների ժամանակացույցին
- Ապահովել կապը արտասահմանյան գործընկերների և հաճախորդների հետ
- Հավաքագրել և համակարգել արտահանման հետ կապված տեղեկատվությունը և տվյալները
- Պահպանել և թարմացնել հաճախորդների և գործընկերների տվյալների բազան
- Կատարել հաստիքից բխող այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը համապատասխան հաստիքում կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային հմտություններ, MS Excel-ի և 1C-ի իմացություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Հաղորդակցման զարգացած հմտություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկ-ուրբ 09։00-18։00, շբթ՝ 09։00 14։00
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: