
Վաճառքի օպերատոր
Դեմի Ֆարմ ՍՊԸ
Նկարագրություն
«Դեմի ֆարմ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի օպերատորի։
Պարտականություններ
- Պատվերների ընդունում (mail-ով և հեռախոսով)
- ՀԾ համակարգով հաշիվ ապրանքագրերի կազմում և արտահանում e-invoicing ծրագիր
- e-invoicing ծրագրից հաշիվ ապրանքագրերի ներմուծում ՀԾ համակարգ
- Тaxservice-ից վաճառքների արտահանում Exel ծրագրով
- Աշխատանքից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Հաշվապահական, տնտեսագիտական կամ մաթեմատիկական կրթություն
- MC Excel, E-Invoicing, ՀԾ, Taxservice ծրագրերի իմացություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից շաբաթ
Աշխ. ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:30
Շաբաթ`09:00-16:00
Հասցե՝ Նաիրի Զարյան 22
ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ: