Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի ներկայացուցիչ (շուկայի զարգացման պատասխանատու)

Կատրան ՍՊԸ

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
23.12.2026

Նկարագրություն

Ծովամթերքի ներմուծմամբ զբաղվող «ԿԱՏՐԱՆ» Ընկերությունը փնտրում է ակտիվ, շփվող աշխատակիցի` շուկայի զարգացման պատասխանատուի, HoReCa (hյուրանոցներ, ռեստորաններ, կաֆեներ) ոլորտում աշխատելու համար

Պարտականություններ

  • Աշխատել առկա և նոր հաճախորդների հետ՝ վարելով վաճառքի ամբողջ գործընթացը
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և ներկայացնել համապատասխան լուծումներ։
  • Կազմակերպել և անցկացնել հանդիպումներ պոտենցիալ հաճախորդների և գործընկերների հետ։
  • Մասնակցել շուկայի զարգացմանը և համագործակցության նոր ուղղությունների բացահայտմանը։
  • Ուսումնասիրել ՀոՌեԿա շուկան, սեգմենտավորել հաճախորդներին, ձևավորել երկարաժամկետ ռազմավարական գործողությունների պլան:
  • Հատկացված տարածքում լիարժեք ծածկույթ ապահովելու համար ներգրավել նոր գործընկերներ, պոտենցիալ հաճախորդների հետ ստեղծել գործարար հարաբերություններ և արտադրանքի վերաբերյալ հաճախորդին ամբողջական տեղեկատվություն տրամադրել:
  • Հաճախորդների հետ պահպանել մշտական և հետադարձ կապ, դրական և բացասական արձագանքները փոխանցել վերադաս օղակներին` համապա­տասխան հետևություններ և գնային ու ապրանքային քաղաքա­կանության շտկումներ կատարելու համար:

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ։
  • HoReCa հաճախորդների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Բանակցություններ վարելու հմտություններ։
  • Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու կարողություն
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և նպատակասլացություն։
  • Ակտիվ, նախաձեռնող և արդյունքներին միտված աշխատանքային մոտեցում։

Հավելյալ նշումներ

  • Հիմնական աշխատավարձ + բոնուսներ՝ վաճառքի արդյունքներից կախված։
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
  • Մասնագիտական զարգացման և եկամտի աճի հնարավորություն։
  • 6 օրյա աշխատանքային գրաֆիկ

Եթե ցանկանում եք կառուցել հաջող կարիերա վաճառքների ոլորտում, աշխատել հետաքրքիր հաճախորդների հետ և ունենալ բարձր եկամուտ, ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը (CV)։ Մենք սիրով կսպասենք Ձեր դիմումին։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Կոտայքի մարզ, Քասախ գյուղ Վազգեն Սարգսյան փող., 21/10 շենք
address
Աշխատակիցների քանակ
16-50

Կատրան ՍՊԸ - ն Հայաստանում ծովամթերքի և ասիական խոհանոցի մթերքների ամենախոշոր մատակարարներից մեկն է, ունի 20 տարվա պատմություն ։ Աշխատում ենք ավելի քան 400 ռեստորանների և հյուրանոցների հետ, ապահովելով մշտական բարձր որակ և արագ առաքում:
Ապրանքների ներմուծումը իրականացվում է Նորվեգիայից, Վիետնամից, Էկվադորից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում